ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մաքսային միություն մտնել չհամաձայնելը վտանգավոր կլիներ Հայաստանի համար… Այս առումով, կարծում եմ, մեզ արվեց մի առաջարկություն, որը հնարավոր չէր մերժել, եւ մենք ընդունեցինք այդ առաջարկը»:

Վազգեն Մանուկյան

Հնարավոր չէ մերժել այն առաջարկությունները, որոնք մերժելու ոչ մի տարբերակ չունեն, այսինքն՝ պետք է ընդունել ստիպված: Բնականաբար, նման առաջարկություններն իրականում ավելի շատ պարտադրանք են, իսկ պարտադրանքը կատարվում է ճնշումների ներքո: Ստացվում է, որ Հանրային խորհրդի նախագահն իր խոսքում գուցե եւ անզգուշորեն հասկացրել է, որ Սերժ Սարգսյանի վրա ճնշում են գործադրել ՌԴ-ում: Այնինչ իշխանությունները ամեն գնով հավաստում են, թե որեւէ ճնշում չի եղել, եւ ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ, սակայն նրանց հավաստիացումները վաղուց արդեն վստահություն չեն ներշնչում:




Լրահոս