
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ հեռացատկորդ Ամալյա Շառոյանը Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի վարկանիշ է ձեռք բերել Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարում:
Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6մ 72 սմ և գերազանցելով Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը` 6մ 70 սմ: Շառոյանը դարձել է նաև մրցաշարի հաղթող:
Տղաների պայքարում Լևոն Աղասյանը եռացատկում գրավեց առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չգերազանցեց Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը:
Աթլետները մինչև Հայաստանի առաջնությունը, որը կկայանա մայիսի 28-29-ը, այլ հնարավորություններ կունենան` օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:
ՀԱՕԿ լրատվության բաժին