«Էշ ա, արա՛, ա՛յ ոչխար, խի՞ ես գոռում»:
ԱԱԾ պետի նյարդերն արդեն տեղի են տալիս, եւ նա բացահայտ վիրավորում է ցուցարարին: Մի կողմ թողնենք վիրավորելու պատճառը, քանի որ դա կարող էր բխել ցուցարարի որեւէ գործողությունից կամ համապատասխան վարքից: Սակայն երեւույթն ինքնին մտահոգիչ է, քանի որ Գորիկ Հակոբյանը բավական լուրջ եւ կշռադատված պաշտոնյա է եւ նախկինում երբեք իրեն նման արտահայտություններ թույլ չի տվել: Եվ եթե այսօր արդեն ԱԱԾ պետի նման լուրջ պաշտոնյայի նյարդերն են տեղի տալիս, նշանակում է` երկիրն իսկապես «ձեռքից գնում է», եւ ընդհանուր մթնոլորտը բավական սրված է, նույնիսկ` պայթյունավտանգ: