Գամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով հայ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 21-­ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։

Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով, անձնասպան են եղել ՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրաւորների։ «Արմենպրես»­ի հաղորդմամբ՝ վերջին տվյալներով ալներով՝ նյութական վնասների հետ մեկտեղ արձանագրվել է երեք զոհ, տասնյակ վիրավորներ։ Վիրավորների մեջ կա մեկ հայ՝ Խաչիկ Կարապետ, որը Ռաքքայից էր հաստատվել Գամիշլիում ։ Բնակավայրն ամիսներ առաջ դարձյալ ահաբեկչական հարձակման էր ենթարկվել։




Լրահոս