«Անցյալ տարի էլ առաջընթաց կար, սակայն մեզ քննադատում էին, որ զբաղեցրած դիրքը շատ ցածր է: Այս տարի մեր դիրքով ԱՊՀ այլ երկրների համեմատ առաջատար ենք»:
Եթե միշտ հետեւենք ցուցանիշներին, այն էլ` պաշտոնական, ապա պետք է ընդունենք, որ Հայաստանում ընդհանրապես մարդիկ ապրում են ուրախ, չաղ ու բախտավոր, տնտեսությունը զարգանում է, աճում` նույնիսկ երբեմն երկնիշ թվերով, եւ անընդհատ մի գլուխ առաջընթացներ են գրանցվում: Բայց սա պաշտոնական թվերն են ասում, իսկ իրականում շատերիս լավ էլ հասկանալի է, թե որտեղ եւ ինչպես են «նկարվում» այդ թվերն ու ցուցանիշները, եւ որն է իրական պատկերը, որը տեսնելը բնավ դժվար չէ: Հիմա հայտնի չէ` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահն ինքն իրե՞ն է հույս տալիս, թե՞ մեզ: