
Բինալի Յըլդըրըմը մայիսի 22-ին դարձել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում« կուսակցության (ԱԶԿ) նախագահ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով ՏԱՍՍ—ը, ԱԶԿի արտակարգ համագումարի 1470 պատվիրակներից 1405-ը հավանություն են տվել նրա թեկնածությանը։ Կառավարությունում տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարարի պաշտոնն զբաղեցնող Յըլդըրըմն ԱԶԿի ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր։
Ավանդաբար երկրի վարչապետ է դառնում ամենախոշոր կուսակցության նախագահը։ Այդ կապակցությամբ սպասվում է, որ որ շուտով նախագահը նրան կլիազորի ձևավորել նոր կառավարություն։ Յըլդըրըմը դարձել է ԱԶԿի 2002 թվականից սկսված պատմության ընթացքում։ Սկզբում յուսակցության ղեկավարը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն էր, որին 2014 թվականին փոխարինեց Ահմեդ Դավութօղլուն, որը մայիսի 5ին հայտարարեց իր հրաժարականի մասին։