«ATV»-Ի ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՀՈՒ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչներ Արամայիս եւ Մարգո Աղաջանյանները, Թեղուտ գյուղի բնակիչներ Սեյրան Աղաջանյանը եւ Կարինե Կոխլիկյանը  քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու պահանջով, ընդդեմ Թեղուտ գյուղի բնակչուհի Սոնա Պետրոսյանի եւ «ATV» հեռուստաընկերության, 2013թ. մարտի 12-ին հայց են ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հայցվորները հայցադիմումի մեջ հայտնել են.  «Սոնա Պետրոսյանը, «ATV» հեռուստաընկերության «Կիսաբաց պատուհաններ» հաղորդաշարով անհիմն հերյուրանքներ տարածելով, իրենց խայտառակել է հանրության առաջ»:  Մարտի 14-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը, ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը եւ կից փաստաթղթերը, որոշել է, որ դրանք ենթակա են վերադարձման, քանի որ հայցադիմումի մեջ չեն նշվել այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, ինչպես նաեւ՝ հայցապահանջները հաստատող ապացույցները: Դատավորն իր որոշման մեջ նշել է, որ  հայցադիմումը  վերադարձնելն արգելք չէ դրա մեջ առկա թերություններն ու խախտումները  վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար: Հայցվորները մարտի 22-ին կրկին հայց են ներկայացրել դատարան: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում արդեն կայացել են նախնական դատական նիստերը, սկսվել է դատաքննության փուլը: Սույն գործով դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին:




Լրահոս