Ռաֆայել Վարանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղը ու կարող է չմասնակցել Եվրոպայի առաջնությանը, հայտնում է «Get Football News France»-ը:

23-ամյա ֆուտբոլիստը ստացել է ազդրի վնասվածք, ինչի պաճառով բաց կթողնի երկուսից չորս շաբաթ: Այսպիսով, նա  բաց կթողնի ՉԼ-ի եզրափակիչը, իսկ Եվրո-2016-ին նրա մասնակցությունը հարցականի տակ է: Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Ատլետիկո» խաղը կկայանա մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:




Լրահոս