Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել իր հրաժարականը, փոխանցում է RT-ն՝ հղում անելով Էրդողանի ադմինիստրացիայի աղբյուրին:
Հաղորդվում է, որ Էրդողանն ընդունել է վերջինիս հրաժարականն ու խնդրել իրականացնել պարտավորությունները մինչ նոր կառավարության ձևավորումը:
Նշվում է, որ նոր վարչապետ կդառնա երկրի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմը:
Վերջին շրջանում տարաձայնություններ են ծագել Էրդողանի և Դավութօղլուի միջև՝ կապված, մասնավորապես, քրդական խնդրի կարգավորման հետ, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը քննադատող լրագրողների և ակտիվիստների ձերբակալման հետ: