
ԵԽԽՎ մոնիտորինգային կոմիտեում այսօր Ադրբեջանի հարցով քննարկում կանցկացվի: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը կզեկուցի փաստերի հետաքննության հարցով պատվիրակության կազմում ապրիլի 5-9-ը Ադրբեջան այցի մասին:
Նշվում է, որ Ս. Շեննաքն Ադրբեջանի հարցով համազեկուցող էր նշանակվել 2015թ. դեկտեմբերի 9-ին: