Բաքուն դեմ չէ ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի լիազորությունների ընդլայնմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը դեմ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի լիազորությունների ընդլայնմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:

«Այդ կապակցությամբ Ադրբեջանը պաշտոնական դիրքորոշում է հայտնել: Այստեղ հիմնական գաղափարը հրադադարի ռեժիմի ամրապնդումն է: Մենք մի քանի առաջարկություններ ենք արել, և դրանցից մեկը մոնիթորինգի անցկացման համար ԵԱՀ Կ գործող նախագահի մանդատի ընդլայնումն է: Մենք դեմ չենք այդ առաջարկին»,- հայտարարել է Մամեդովը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ «Ադրբեջանը Անջեյ Կասպշիկի լիազորություններում փոփոխություններ չի տեսնում, և որ այդ հարցով պարտավորություններ չի ստանձնել»:




Լրահոս