
Նախնական տեղեկություններով երեկ՝ մայիսի 21-ին, մահացել է Ադրբեջանի ԶՈւ Թովուզի զորամասերից մեկի շարքային զինծառայող, 1996-ին ծնված Զեյնալով Էզզաման Մեհման օղլուն (Zeynalov Əzzaman Mehman oğlu)։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել ադրբեջանցիների սոցցանցային հրապարակումներից։
Զինծառայողի մահվան ոչ պաշտոնական երկու վարկած է շրջանառվում՝ ինքնասպանության և մարտում սպանվելու։
Զինծառայողը Ադրբեջանի Լենքորանի շրջանի Նարիմանաբադ գյուղի բնակիչ էր։