ՀԱՐՑ. Հետաքրքիր է, եթե տնտեսվարող սուբյեկտները կամ այլ անձինք կրում են որոշակի վնասներ, ապա դրանք փոխհատուցվո՞ւմ են, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետեւանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Եթե անօրինական որոշումներով, գործողություններով (անգործությամբ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
խորհրդատվական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխհատուցում ասվածը գնալով մեր իրականության մեջ ծիծաղելի բնույթ է կրում: Վերջին ամենահիշվող դեպքը կարկուտի հասցրած ահռելի վնասի փոխհատուցումն էր: Ինչպես հիշում եք, վնասի չափը կազմել էր 25 միլիարդ դրամ, սակայն փոխհատուցվեց միայն 240 միլիոն դրամ, այն էլ ամիսներ տեւած քաշքշուկից եւ համապետական հանգանակությունից հետո: