Այսօր բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղ թե ուշ կկարգավորվի, ընդ որում, խաղաղ և բանակցային ճանապարհով: Այս մասին ANS-ի հարցազրույցում ասել է Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
«Եվրոպան, ԱՄՆ-ն, ինչպես նաև Ռուսաստանը հասկանում են, որ պետք է ուշադիր լինել այդ հակամարտության տվյալների հարցում: Հակամարտության կարգավորման ժամանակն է»,- ասել է Մամեդովը:
Մեկնաբանելով Վիեննայում մայիսի 16-ին կայացած հանդիպումը, Մամեդովն ասել է, որ «Ադրբեջանը միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում հակամարտության արդարացի կարգավորման կողմնակից է»:
Ավելի վաղ Մամեդովը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանը դեմ չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի լիազորությունների ընդլայնմանը: