ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես համարվում եմ գործազուրկ եւ արդեն երկու տարի է՝ հաշվառված եմ զբաղվածության պետական ծառայությունում: Ուզում եմ իմանալ, թե որ դեպքում կարող է դադարեցվել գործազրկության իմ նպաստի վճարումը:

Ռիմա Կոստանյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ զբաղվածության պետական ծառայությունը դադարեցնում է գործազրկության նպաստի վճարումը, եթե.
  դադարեցվում է անձի գործազուրկի կարգավիճակը,
  գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվում է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից,
  գործազուրկը երկու անգամ անընդմեջ զբաղվածության պետական ծառայության հրավերով նախապես տեղեկացված ժամկետում չի ներկայանում աշխատանքի տեղավորման առաջարկ ստանալու համար,
  գործազրկության նպաստի վճարումը կասեցնելիս պարզվում է, որ դրա ստացման ժամկետը լրանում է կասեցման ժամկետից ավելի շուտ կամ միաժամանակ,
գործազուրկը հեռացվել է ուսումնական հաստատությունից մասնագիտական ուսուցման ընթացքում ներքին կարգապահական կանոնները խախտելու պատճառով,
  գործազուրկը հրաժարվում է մասնագիտական ուսուցումից հետո ձեռք բերած մասնագիտությանը համապատասխան հարմար աշխատանքից,
օրինական ուժի մեջ է մտել գործազուրկին ազատազրկելու մասին դատարանի դատավճիռը կամ գործազուրկը դատարանի դատավճռով ուղարկվել է հարկադիր բուժման,
  գործազուրկը մահացել է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ ցավալի է, որ մեր երկրում գործազրկությունը մեծ թափ առած աճում է՝ առաջացնելով աղքատություն, սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններ եւ արտագաղթ: Էլ չենք խոսում մարզերի ու սահմանամերձ գյուղերի մասին:




Լրահոս