ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը վերջույթների անդամահատման վիրահատություն է կատարել, ապա ինչո՞ւ հենց առաջին փորձաքննության արդյունքում նրան անժամկետ հաշմանդամության խումբ չեն սահմանում:

Պերճ Մանուկյան (58 տարեկան, երկրաբան)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորությունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշների, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ անժամկետ:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ իրենց ապաշնորհ գործունեության արդյունքում աղքատության դատապարտված մեր քաղաքացիները մնացել են այդ չնչին օգնության կամ թոշակի հույսին: Նրանք ամեն կերպ բարդացնում են հաշմանդամության որեւէ խումբ հատկացնելու կամ թղթի մի կտոր տալու կարգը:




Լրահոս