Ծառայողական մեքենաների կրճատումը նպատակահարմար է, և ավելորդ ավտոմեքենաներից ազատվելով` նաև ծախսերի կրճատում կարող է լինել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: «Պետք է որոշել` որ պաշտոնյաները կարող են օգտվել ծառայողական մեքենաներից, որոնք`ոչ: Կարծում եմ` 2016 թվականին պետք է որոշակի տնտեսումների գնալ», – նշեց նա:
Ալավերդյանն անդրադառնալով մենաշնորհներին` ասաց, թե ապօրինի մենաշնորհ հասկացությունը չի ընդունում և չի կարող մեկնաբանել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: