Նոր զոհ` Ալավերդիում կատարված սպանության դեպքով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ 2016 թվականի լույս մայիսի 19-ի գիշերը Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել սպանություն:

Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկի 22-րդ շենքի բակում, կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ են արձակվել Վարդան Ավագյանի և Էդուարդ Պողոսյանի ուղղությամբ։

Վարդան Ավագյանն ստացել է հրազենային երկու վնասվածքներ և տեղում մահացել, իսկ Էդուարդ Պողոսյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Ալավերդի բժշկական կենտրոն», ապա՝ «Էրեբունի բժշկական կենտրոն», որտեղ էլ մայիսի 21-ին՝ ժամը 02:30-ին, մահացել է: Քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով դեպքի վայրից փախուստի է դիմել իր վարած «DAEWOO» մակնիշի ավտոմեքենայով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը որոշում է կայացրել Վ. Փիրուզյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Էդուարդ Պողոսյանը մահացել է:




Լրահոս