Հրապարակ. Մաքսային միությանն անդամակցելու հարցն էլ ԲՀԿ-ին կենդանություն չպարգեվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հույսերը, թե Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության հարցը ԲՀԿ-ին կենդանություն կպարգեւի եւ դուրս կբերի քաղաքական լուսանցքից՝ ակտիվացնելով հատկապես ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովին, որի նախագահը ԲՀԿ-ական է, Բեռնարդ Շոուի մահվան լուրի նման չափազանցված էին։ Այս մասին գրում է “Հրապարակ” թերթը եւ հավելում.”Հանդիպումն ԱԳ նախարարի հետ երեկ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Հանդիպումից առաջ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի աթոռն ԱԺ աշխատակազմի թեթեւ ձեռքով հեռացվել էր շարքային մահկանացու պատգամավորների տարածք։
Հանդիպման “նախագահությունում” մնացել էր ՀՀԿ սվիտան՝ Հովիկ Աբրահամյան, Արտակ Զաքարյան կազմով եւ, բնականաբար, Էդիկ Նալբանդյանը։ Ինչպես տեղեկացրին ԱԺ աշխատակազմից, մինչեւ ԲՀԿ բոլոր կարգի մաքսային “հայդաբուդուրները” սեպտեմբերի 4-ին իրենք արդեն պայմանավորվածություն են ունեցել, որ ՀՀ արտաքին  գերատեսչության ղեկավարը պետք է գա ԱԺ եւ “բադասխանի” Մաքսային միությանը վերաբերող բոլոր հարցերին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս