Ինչ ճակատագիր է սպասվում կրճատված 800 մեքենաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց բյուջեի հավելագրումներից:

«Ի՞նչ են լինելու օպտիմալացված գումարները, մասնավորապես, մեքենաների կրճատումների արդյունքում ավելացած գումարները: Նախարարություններում ու գերատեսչություններում անառողջ աժիոտաժ է ստեղծվել մեքենաների հետ կապված, քանի որ աշխատակիցները ցանկանում են էժան գնով իրենք գնեն մեքենաները: Ի՞նչ է լինելու՝ վաճառվելու է ու գնա բյուջե՞, թե՞ էժան գներով տրվելու է աշխատակիցներին»,- հետաքրքրվեց Զոհրաբյանը:

«Շա՞տ անհարմար պատասխան կլինի, եթե ասեմ, որ չգիտեմ: Այս պահին դեռևս չգիտեմ»,- անկեղծացավ Ջանջուղազյանը:

«Լավ արեցիք, որ օպտիմալացրեցիք, եթե իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը դրանով կբարձրանա: Ընդունենք, որ նախնական քայլերից մեկն է, բայց հետո՞», – կրկին հետաքրքրվեց Զոհրաբյանը:

Ջանջուղազյանն էլ հավելեց, որ այս հարցի շուրջ մանրամասն քննարկում կլինի 2016 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ:




Լրահոս