
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն համացանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, թե ցանկություն ունի թողնել պետական և քաղաքական գործունեությունը:
«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017 թվականի առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»,- գրել է Արթուր Աղաբեկյանը: