Ժողովուրդ. Էդվարդ Նալբանդյանի եվ պատգամավորների փակ հանդիպումը թեժ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումն ԱԺ պատգամավորների հետ երեկ անցել է բավական թեժ մթնոլորտում։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “”Ժողովուրդ”-ին հաջողվեց պարզել, որ “գաղտնի” քննարկման ընթացքում ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, թե Եվրամիության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ ՀՀ արտաքին քաղաքական դեգերումներից հետո ՀՀ ԱԳՆ 15 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ Նալբանդյանը, պետք է անհապաղ հրաժարական տան։ “4 տարի միայն պրավալ եք տվել”,–ասել է նա։
 “Ես էլ կարող եմ թվարկել Ձեր նախարար եղած ժամանակ պրավալները”,–դժգոհել է Նալբանդյանը։ “Դուք իմ պաշտոնավարման ժամանակ իմ դեսպանն եք եղել Ֆրանսիայում ու ոչ մի անգամ չեք դժգոհել”,–հիշեցրել է Արզումանյանը։  
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս