Ինչ հաշվետվություն են ներկայացրել ՏԿԱԻՆ-ը, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ընթանում է ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ժամանակ ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների, կառավարությանն առընթեր ոստիկանության և կառավարությանն առընթեր ազգային անվտանգության «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Ջանջուղազյանը նախ հիշեցրեց, որ հաշվետու տարում ԱԻՆ-ը տարածքային կառավարման նախարարության հետ միացված էր, և տվյալները կներկայացվեն որպես միասնական մարմին:

Ըստ այդմ` ՏԿԱԻՆ-ին հատկացված է եղել 23,2 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99,2 %, այսինքն՝ 23,1 մլրդ չափ օգտագործվել է:

Հիմնական մասը հատկացվել է փրկարար ծառայությանը՝ 7,4 մլրդ-ը, իսկ ԱԻՆ-ի կողմից 35 ծրագիր է իրականացվել: Ոստիկանությանը հաշվետու տարում նախատեսված է եղել իրականացնել 26 ծրագիր, և կառավարության պահուստային ֆոնդից նույնպես միջոցներ են նախատեսվել և օգտագործվել այն:

Հիմնական մասը՝ 30,4 մլրդ, օգտագործվել է հասարակական կարգը պահպանելու և ապահովելու համար: Բացի այդ պետական կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության համար 10,4 մլրդ է օգտագործվել: ԱԱԾ համար 2015թ-ի համար նախատեսվել է 17,5 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 97,8 տոկոս:




Լրահոս