
Սերիական պայթյուններ են տեղի ունեցել սիրիական Ջաբլե և Տարտուս քաղաքներում, որոնց զոհ է դարձել ավելի քան 100 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրների տվյալների համաձայն՝ 3 պայթյունների մեկը տեղի է ունեցել Լաթաքիա գավառի Ջաբլե քաղաքում ավտոկայանի և պետական էներգաընկերության շենքի մոտ, մեկ այլ պայթյուն է գրանցվել քաղաքի մուտքի մոտ: Ավելի ուշ մահապարտը պայթեցրել է իրեն շտապօգնության բաժանմունքի մոտ:
Դրանից հետո հայտնի է դարձել Տարտուսի վրա զինյալների հարձակման մասին: Տարտուսը երկրի մեծությամբ երկրորդ նավահանգիստն է:
Սերիական ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: