
“Հրապարակ” օրաթերթը գրում է, որ երեկ ԱԺ միջանցքը հիշեցնում էր Բունյուելի ֆիլմերը. երկու բարձրահասակ սիլուետներ` բացարձակապես չինտեգրվելով ընդհանուր ,պեյզաժինե, դավին անտեղյակ, ցավին անհաղորդ, մտնում էին այս-այն սենյակը, շվարած դուրս գալիս, միմյանց կողքից քայլելով մտնում մեկ այլ սենյակ և այդպես` ողջ օրը:
Պարզվել է Արդարադատության խորհրդի ապագա անդամներն են. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը նոր պետք է դառնա այդ խորհրդի անդամ` զբաղեցնելով մինչ այդ թափուր մնացած տեղը: Եվ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Գրիգոր Բադիրյանը, որը պետք է վերընտրվի ԱԽ-ում: Նրանք շրջում էին ԱԺ ֆրակցիաներով և “դաբրո” հայցում սպասվելիք ընտրությունների շեմին:
Մանրամասները այսօրվա համարում