Մաքսային միության վերաբերյալ առաջին փաստաթուղթը մշակվեց 1995-ին: 2007-2012թթ.-ներին Դուշանբեում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Մաքսային միություն ստեղծելու պայմանագիրը:
1995թ.-ին գաղափարն այն էր, որ ստեղծվի Եվրամիության նման մի բան՝ միասնական արժույթ, տնտեսության կարգավորման միասնական (ներդաշնակեցված) մեխանիզմներ եւ այլն: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթ եւ հավելում. “Կարճ ժամանակ անց պարզ դարձավ՝ անհնար է ԵՄ մոդելի նման մի բան ստեղծել այն երկրներով, որոնք չունեն զարգացած շուկայական ինստիտուտներ:
Այդ պատճառով էլ 2007-ի տարբերակի միակ իմաստալից բանը դարձավ անդամ երկրներին ԵՄ-ից հնարավորինս հեռու պահելուն միտված դրույթը: Մաքսային միության երկրները այլ տնտեսական գոտիներ կարող են մտնել միայն միասին, եթե որոշի միության բարձրագույն մարմինը: Ղազախստանը չի կարող ազատ՝ առանց մաքսատուրքերի առեւտուր անել, ասենք, Չինաստանի հետ, եթե Ռուսաստանը չցանկանա: ԵՄ մոդելում նման սահմանափակում չկա: (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):