
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառ֊ված է 2013 թվականի ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին որոշման նախագիծը:
“Հայկական ժամանակ” օրաթերթը գրում է, որ ըստ այդմ, կարգապահական հանձնաժողովում կընդգրկվեն թվով 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Արևմտյան երկրներից թխած մոդելով այս կարգապահական հանձնաժողովն ունի բավականին լայն լիազորություններ և եթե այդ հանձնաժողովը իրոք կամենա, ապա կարող է որոշակի ազդեցություն գործել ոստիկանության ներսում: Սակայն այլ բան է օրենքը, և բոլորովին այլ՝ իրականությունը: Այդ հանձնաժողովը ստեղծվել է միայն արևմտյան կառույցների աչքե֊րին թոզ փչելու համար և դրանում ընդգրկված ՀԿ-ներն էլ եր֊բևէ աչքի չընկած, ոստիկանությունում գործող աննորմալ բարքերի համար որևէ վտանգ չներկայացնող ինչ-որ կա֊ռույցներ են: