Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի ասոցացման մասին բանակցություններ սկսելու ժամանակն է. Լատվիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի ասոցացման մասին բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լատվիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Բրյուսելում ընթացող ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների և «Արևելյան գործընկերության» պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Լատվիայի ԱԳ նախարարը կոչ է արել Եվրամիությանն «ակտիվորեն աջակցել գործընկեր երկրներին, որոնց քաղաքացիները պետք է զգան ԵՄ անդամակցության պրակտիկ օգուտը»:

«Լատվիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ պետք է սկսվեն Հայաստանի և Ադրբեջանի՝ ԵՄ անդամակցության մասին նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունները»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռինկևիչի խոսքով՝ Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» երկրների հետ պետք է «ազատ առևտրի և վիզաների չեղարկման մասին» համաձայնագրեր կնքի:




Լրահոս