Արաբկիրում ապրող քեռի Վալո՞դը պիտի զանգի ասի`երկրում կոռուպցիա կա. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն կսատարի այն քաղաքական գործչին, ով իսկապես պատրաստ է պայքար մղել մենաշնորհների, կոռուպցիայի և այլ արատավոր երևույթների դեմ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մինչև այս սրբազան պայքարի հռչակումը կոռուպցիայի դեմ, ԲՀԿ-ի իմ գործընկերներն ամբողջական փաթեթ էին պատրաստել, և ուղարկել էինք վարչապետին: Լավ է, որ կա նախաձեռնություն երկիրը քայքայող կոռոզիայի դեմ պայքարելու համար, բայց թե որքանով պայքար կլինի, հիմա դժվարանում եմ ասել», – նշեց նա:

Անդրադառնալով մեքենաների կրճատմանը` Զոհրաբյանը նշեց. «Ինձ ասացին` երևի աճուրդով կհանեն վաճառքի, դա ինչ-որ մի քայլ է, որովհետև մենք տեսնում էինք, թե ինչպես են տարբեր նախարարությունների վարչության պետեր, պետի տեղակալ, տեղակալի օգնական, օգնականի կոֆե եփող, կոֆե եփողի չայ դնող, չայ դնողի թան սարքող … բոլորը օգտվում են ծառայողական մեքենաներից»:

Պատգամավորը հավելեց, որ մեր երկրի խնդիրը ձկան գլխից չբռնելն է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս