Պետական եկամուտների կոմիտեն մայիսի 23-ին հյուրընկալել է Տնտեսական համա¬գոր¬ծակ-ցության զարգացման կազմակերպության` հարկման նպատակով թափանցիկության և տեղե¬¬կու-թյունների փոխանակման գլոբալ ֆորումի պատվիրակությանը: ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, կարևորելով Հայաստանի անդամակցությունը Գլոբալ ֆորումին, ընդգծել է, որ այն միջազգային հարկային համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություն է տալիս. «Հարկման նպատակով տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգին միացումը կարող է էականորեն նվազեցնել հարկերից խուսափելու ռիսկերը, ինչը շատ երկրների համար լուրջ մար-տահրավեր է»: Հ. Հովսեփյանը նշել է, որ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կոմիտեն որդեգրել է բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններ կառուցելու մոտեցում. «Մեր գործելաոճը միտված է բիզնեսի գործերին անհարկի միջամտության և ավելորդ վարչարարության բացառմանը՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկ գործելաոճ: Հարկային վարչարարությունը գործի է դրվում միայն տնտեսվարողներին ռիսկային խմբերում տարանջատելուց և ծանուցելուց հետո գործելաոճի փոփոխություն չարձանագրելու պարագայում»:
Գլոբալ ֆորումի քարտուղարության ղեկավար Մոնիկա Բհատիան ողջունել է ՊԵԿ-ի որդեգրած մոտեցումը և աջակցելու պատրաստակամություն հայտնել՝ ֆորումին Հայաստանի ինտեգրման արագ ընթացքն ու միջազգային չափանիշներին տեղեկատվական բազայի համապատասխանեցումը կազմակերպելու գործընթացում: Համակարծիք լինելով ՊԵԿ նախագահի հետ երկրի տնտեսության զարգացման գործում հարկային ոլորտի թափանցիկության կարևորության հարցում՝ Մ. Բհատիան ընդգծել է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում երկրների միջև տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի նշանակությունը:
125 անդամ երկիր ունեցող Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանը միանում է հարկման նպատակով տեղե¬կությունների ավտոմատ փոխանակման համակարգին, որն էականորեն նվազեցնում է հարկերից խուսափ¬ելու ռիսկերը: Այս գլոբալ չափանիշից օգտվելու համար երկրները պարտավոր են անցնել փորձագիտական գնահատման փուլեր՝ միջազգային չափանիշի կիրառ¬ման համար անհրաժեշտ իրավական և կարգավորման շրջանակների ու գործ¬նական կիրառման ընթացակարգերի առկայությունն ուսումնասիրելու նպատակով:
Գլոբալ ֆորումին անդամակցելով Հայաստանի Հանրապետությունը կդառնա հարկման նպատակով ստեղծված աշխարհում ամենամեծ խմբի անդամ՝ ձեռնարկատիրական գործունեություն իրակա¬նաց¬նելու տեսանկյունից ձեռք բերելով ավելի թափանցիկ և վստահելի երկրի կարգավիճակ: Հ. Հովսեփյանը վստահեցրել է, որ կոմիտեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները Գլոբալ ֆորումին անդամակցությունը ժամանակին և պատշաճ մակարդակով ապահովելու համար:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին