Շատ կարևոր է, թե որ մարմիններին ենք դիմում և ինչ պահանջներ ենք ներկայացնում. Թաթոյանը` միջազգային դատարան դիմելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ կարևոր է, թե որ մարմիններին ենք դիմում և ինչ պահանջներ ենք ներկայացնում: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ լրագրողներն ու իրավաբանները մտադիր են ապրիլյան իրադարձությունների հարցով դիմել միջազգային դատարան, այս մասին նշեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:

«Չափազանց կարևոր է նաև խնդրանքի ձևակերպումը: Կարևորում եմ այս հարցի բարձրացումը, որքան շոտ խոսվի, այնքան օգնում է», – նշեց նա:
Թաթոյանը ասաց, որ զինծառայողներին խոշտանգելու հարցը բարձրացրել է նաև Եվրոպայի խորհրդում և որոշակի քայլեր քննարկվել են:
«Շատ կարևոր է պրոֆեսոինալ մակարդակում բարձրացնելը: Ցանկացած պարագայում, եթե ներկայացվում են ատելություն քարոզող քաղաքականություն հանդիսացող դեպքեր, ապա կարելի է քննարկել այդ հարցերը: Եվրոպայի խորհրդի հետ որոշակի հարցեր քննարկման փուլում են: Ես շատ կարևորում եմ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի քննադատությունը», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս