
Մայիսի 23-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Վան Գրիգորյանին, Արփի Վարդանյանին և Աշոտ Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնագծում առկա իրադրությանն ու հավանական զարգացումներին, համագումարի հետագա գործունեությունը առավել հասցեական կազմակերպելուն առնչվող խնդիրներ:
Համագումարի ներկայացուցիչները այցելել են նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս բնակավայրեր, ծանոթացել ապրիլի սկզբին ձեռնարկված հակառակորդի ռազմական ագրեսիայի հետևանքներին, շփվել բնակիչների և զինծառայողների հետ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն