Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու՝ ՀՀ ոստիկանության Գյումրու բաժնում, Շիրակի մարզային վարչությունում և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ոստիկանների կողմից ձերբակալված Հարություն Սարգսյանին պատշաճ զննության չենթարկելու և առկա մարմնական վնասվածները չարձանագրելու փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը, այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ըստ “Փաստինֆո”-ի