Թուրքիայում հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում 10 մարդ է բերման ենթարկվել, փոխանցում է ANS Press-ը:
Բերման ենթարկվածներից 9-ն օտարերկրացիներ են, որոնց թվում՝ Ադրբեջանի, Տաջիկստանի, Իրանի և Ղրղզստանի քաղաքացիներ:
Նշվում է, որ հակաահաբեկչական օպերացիան տեղի է ունեցել Գազիանտեպում:
Բացի այդ, հաղորդվում է, որ Տաջիկստանի, Իրանի և Ղրղզստանի քաղաքացիները փորձել են հատել Սիրիայի սահմանը: