Այնպիսի տպավորություն է, թե արագաչափերով փորձում ենք ռմբակոծել, բայց այդպես չի. ոստիկանության պետի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց արագաչափ սարքերից: Պատգամավորը շեշտեց, թե ամենօրյա ռեժիմով արագաչափ են ավելացնում ու ասում էին, թե մեքենաները կրճատվելու են, բայց` չեն կրճատվում:

Եղիազարյանը պարզաբանեց, թե անձնակազմը կրճատվել է և դեռ մարզերում պահակապարեկային բաժիններից որոշակի կրճատումներ կլինեն: Օրինակ՝ 2010-ին ոստիկանության կարիքներն ու պահանջները մեծ չէին»:

Եղիազարյանը կոնկրետ օրինակներով խոսեց և նշեց, որ եթե 2014-ին 122 արագաչափ էր տեղադրված, ապա 2015-ին դրանց թիվը կազմել է 169: «Հիմա դրանց միջինացված որոշումները եթե ներկայացնենք, ապա 2014-ին 600 որոշում է եղել, ապա 2015-ին` 542, այսինքն՝ ակնհայտ նվազում է գնում: Այնպիսի տպավորություն է, թե արագաչափերով փորձում ենք ռմբակոծել, դրանք փակելով, բայց այդպես չի, շատերը ֆիքսել են տարածքը և երբ անցնում են, գազի պեդալին են դնում, ու ՃՏՊ-ներ ևս գրանցվում են»,- ասաց նա:




Լրահոս