Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 269 դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 135 տան տանիքի կառուցատարրերի, 72 ծառի, 8 գազի և 2 ջրի խողովակաշարի, 6 գովազդային վահանակի, 2 պատուհանի և 16 էլ սյան (էլ. լարեր) վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում՝ 4 դեպք (վնասվել են տան տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 8 դեպք (1 ծառ, 6 տան և 1 դպրոցի տանիքներ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 5 դեպք (2 ծառ, 1 դպրոցի, 1 ավտոտնակի և 1 տան տանիքներ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ):

Ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ:

Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում:




Լրահոս