Հայաստանում աղքատացումը գնալով խորանում է. բնակչությունը կորցնում է միլիարդավոր դրամներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանի բնակչությունն անցած տարվա նույն ամիսների համեմատ աղքատացել է մոտ 5 միլիարդ դրամի չափով: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, որոնք փաստում են, որ առեւտրի շրջանառությունն անցած տարվա համեմատ այս տարվա չորս ամիսներին նվազել է մոտ 1 տոկոսով:

Բացի այդ, շինարարության ծավալներն այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նվազել են 7,4 տոկոսով: Գումարային արտահայտությամբ ստացվում է, որ շինարարության ոլորտի շրջանառությունն անցած տարվա համեմատ այս տարի նվազել է 4 միլիարդ 580 միլիոն դրամով:

Ի դեպ, պաշտոնական վիճակագիրները հրապարակել են նաեւ 2015 թվականի համախառն ներքին արդյունքի ցուցանիշները, որոնցից տեղեկանում ենք, որ անցած տարի` 2014-ի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է մոտ մեկ միլիարդ դոլարով: Այսինքն, մեր երկրում 2015-ին 1 մլրդ դոլարով քիչ ապրանք է արտադրվել եւ ծառայություն մատուցվել:




Լրահոս