Պետության միլիոնները քամուն տվեց. «Ժողովուրդ» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման եւ հարդարման վրա միլիարդավոր դրամներ ծախսվեցին: Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ շենքի բացումը: Բայց արի ու տես, որ առաջին իսկ ուժգին քամուց հետո, որը արձանագրվեց երեկ, այդ շենքն արդեն սկսեց փլուզվել կամ ավելի ճիշտ` «մերկանալ»: Թեեւ այդ շենքը երեսապատման կարիք ամենեւին էլ չուներ, քանի որ վարդագույն տուֆով երեսապատված էր, բայց անցած տարվա սեպտեմբերին 57,6 միլիոն դրամ ծախսվեց ՀՀ քննչական կոմիտեի շենքը հատուկ շերտով երեսապատելու համար: Եւ, ահա, երեկ Երեւանում մոլեգնած ուժգին քամին պոկեց եւ ջարդուփշուր արեց ՔԿ շենքի երեսապատման մի զգալի մասը` բառի ուղիղ իմաստով քամուն տալով պետբյուջեի միջոցները:

Նշենք, որ ինչպես ՔԿ շենքի շինարարությունն ու կահավորումը, այնպես էլ երեսապատումը իրականացրել է «ԱԳԱԹ 777» ՍՊԸ-ն, որը կապվում է Կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի անվան հետ: Պաշտոնական փաստաթղթերով, իհարկե, այդ ընկերությունը կապ չունի Հովսեփյանների հետ: Սակայն լուրեր կան, որ իրականում այդ ընկերությունը պատկանում է Հովսեփյանների ընտանիքին, եւ հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մշտապես հաջողացնում է բազմաթիվ պետպատվերներ ստանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

13241130_1328017560559600_2050556669728546817_n-285x180




Լրահոս