
Ինչպես հայտնի է, Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում:
Բաբայանի վերադարձի մասին ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել:
Այսպես, մեր հավաստի տեղեկություններով, Սամվել Բաբայանը առաջիկայում հրապարակավ կհայտնի իր տեսակետը Հայաստանում առկա իրավիճակի, Արցախում տիրող մթնոլորտի և այլ կարևոր հանգամանքների մասին։
Ըստ ամենայնի՝ ՊԲ հիմնադիրը խոսքը հարցազրույցով տեղ կհասցնի, որը պարունակելու է քննադատություն Հայաստանում այսօր վարվող արտաքին ու ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ։