Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում պատարագ է մատուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի (Աղձնիք) հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում սեպտեմբերի 10-ին պատարագ է մատուցվել, որին ներկա են եղել մեծ թվով հայեր աշխարհի տարբեր անկյուններից։ Ծիսակարգն իրականացրել է Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պատարագին ներկա է եղել նաև Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
Նշենք, որ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվել էր 2012 թվականին հիմնանորոգումից հետո։ Երկար տասնամյակներ այն փակ էր և գտնում էր վթարային վիճակում։ Իր հսկա չափերով առանձնացող եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում։
Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերը հայկական եկեղեցին կիսաավերակի են վերածել, որը հետագայում որպես զինանոց ու պահեստ է գործել։ 1950-ականներին այն վերաբացվել է որպես եկեղեցի, սակայն 80-ական թվականներին կրկին փակվել է, քանի որ Դիարբեքիրի հայ համայնքը սկսել է լքել քաղաքը։ Վերջին տասնամյակներին հայկական եկեղեցին չէր գործում։ Վերջերս եկեղեցում բացվել էր նաև հայ արվեստի նմուշների ցուցահանդես։




Լրահոս