Վլադիմիր Գասպարյանին հաջողվել է չեզոքացնել նախագիծը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։

Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը, բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13,5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։

Համեմատության համար նշենք, որ պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ստանում է ավելի քան 60 միլիարդ դրամ։ Արտաբյուջետային ահռելի գումարը ծախսվում է ըստ էության ոստիկանապետի հայեցողությամբ։ Կառավարությունը, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցանկանում է «վերցնել» Վովա Գասպարյանից այդ գումարը։ Մեր տեղեկություններով, Վ.Գասպարյանին առայժմ հաջողվել է այդ նախագիծը չեզոքացնել ու նման խոշոր արտաբյաջետային գումարը պահել իր ձեռքում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս