![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/f8105376cf5755840c470ee55123426d_L.jpg)
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակը հարձակում է իրագործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա Պալմիրայի շրջանում, որտեղ վերահսկողություն է սահմանել Ջեբել Էլ-Մազար և Ջեբել-Քալյաթ Էլ-Հիր բարձունքների վրա, ասվում է Սիրիայում հրադադարի հարցով ռուսական տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության մեջ:
«Հոմս գավառի Պալմիրա քաղաքի շրջանում կառավարական զորքերը ետ են մղել «Իրաքի և Լևանտի Իսլամական պետության» զինյալներին՝ վերահսկողություն սահմանելով ռամզավարական բարձունքների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Համայում սիրիական բանակը կանխել է էլեկրտակայանը գրավելու՝ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի ահաբեկիչների փորձերը: Տվյալ օբյեկտի կորուստը, որն էլեկտրաէներգիայով է մատակարարում գավառի զգալի մասին, ողջ բնակչության համար իրական հումանիտար աղետ կլինի: