Այսօր ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե այժմ որքան ծառայողական ավտոմեքենա կա խորհրդարանում և ում ենք դրանք սպասարկում:
Ի պատասխան Թովմասյանը նշեց, որ այս պահի դրությամբ օգտագործվում է 69 մեքենա: «Դրանք սպասարկում են հանձնաժողովի նախագահների, տեղակալների, ֆրակցիայի ղեկավարների, ԱԺ նախագահի սպասարկող մեքենաների, նախագահի տեղակալների, աշխատակազմի ղեկավար անդամների, վարչության պետերի: Կան տեխնիկական սպասարկող մեքենաներ, հերթապահ, հյուրերի սպասարկող», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում