Կրեմլի «գիշերային հեռախոսազրույցը». Պուտինը պահանջներ է ներկայացրել Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր գիշեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու «Նորմանդյան քառյակ»-ի երկրների ղեկավարները (Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո) հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է RT-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում Դոնբասի իրավիճակի կարգավորման շուրջ քննարկում է անցկացվել:

Կրեմլի մամուլի ծառայությունում հայտնել են, որ Պուտինն ուկրաինական կողմից պահանջել է անհապաղ դադարեցնել կրակն ու անցնել կոնֆլիկտի կարգավորման խաղաղ գործընթացին:

Կոնֆլիկտի գոտում շարունակվում են մշտական կրակոցները, որոնց ենթարկվում են նաև բնակավայրերը: Բացի այդ, հաղորդվում է, որ «Նորմանդյան քառյակ»-ին է փոխանցվել Ռուսաստանի առաջարկները՝ կապված կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հիմնական ասպեկտներին:

Հիշեցնենք, որ երեկ Կրեմլում հայտարարել էին, որ կեսգիշերից հետո միջազգային զանգի են սպասում:




Լրահոս