
Շախմատի Օլիմպիական խաղերի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը “Մեջիք Էքստրեմադուրա” ակումբի կազմում մասնակցում է Իսպանիայի թիմային առաջնությանը, հաղորդում է Armchess-ը։ Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպել է կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը նախ սեւերով ոչ-ոքի է խաղացել Լազարո Բրուզոնի հետ, ապա պարտության մատնել Լենիեր Դոմինգես Պերեսին: Երրորդ տուրում Սարգսյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բաքրոն: