Ժառանգության թեկնածուի քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավն ընթացել է Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ գյուղական համայնքներում:
Րաֆֆի Հովհաննիսյանի և “Ժառանգություն” կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավի 10-րդ օրվա ավարտին թիվ 38 ընտրատարածքի 30 բնակավայրերում անցկացվել է համայնքային հանդիպումներ և դռնեդուռ տարածման միջոցով բաժանվել են քարոզչական նյութեր:
Այսօր “Ժառանգություն” կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբը աշխատանքերը շարունակվելու է Կապան քաղաքում:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին թիվ 38 ընտրատարածքում քարոզարշավի անցած 11 օրերի ամփոփման վերաբերյալ “Ժառանգություն” կուսակցության ՀՀ Սյունքի մարզի 38 ընտրատարածքի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը և ,Ժառանգությունե կուսակցության Կապանի ստորաբաժանման ներկայացուցիչ Աննա Հակոբյանը հրավիրում են մամլո ասուլիս, որը տեղի կունենա ք. Կապան Չարենցի 2/16 հացեում:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանին՝ 093 049808 հեռախոսահամարով:
“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս