![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/pace1_650x410.jpg)
Թբիլիսիում հունիսի 1-5-ը կանցկացվի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Խորհրդարանական համագործակցության 25 տարի՝ ամրապնդելով երկխոսության միջոցով վստահությունը» նստաշրջանի շրջանակներում անվտանգության և քաղաքականության հարցերով Կոմիտեում կքննարկվի բանաձևի նախագիծը, որի հեղինակը շվեդ պատգամավոր Մարգարետա Սեդերֆելդն է:
Նախագծում հաստատվում է, որ «կոնֆլիկտի արդյունքում Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից իրենց բնակավայրերից արտաքսվածների վերադարձը նրանց անժխտելի իրավունքն է»:
Ինչպես նաև անհանգստություն են հայտնում՝ կապված հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացման հետ: