Սեպտեմբերի 10-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս` ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1982 թ. ծնված Կ. Մ.-ն:
Պարզվել է, որ ոմն Զավեն, հաշվեհարդարի սպառնալիքով, նրանից փորձում է շորթել 2.000.000 դրամ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևան քաղաքի և ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունների ու Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ քիմիական մշակման ենթարկված 2.000.000 դրամը Կ. Մ.-ի կողմից փոխանցելու ժամանակ Ա. Իսահակյան փողոցի թիվ 22 շենքի մոտ բռնվել և բերման են ենթարկվել 1975 թ. ծնված Ռ. Պ.-ն, 1960 թ. ծնված Լ. Կ.-ն, 1955 թ. ծնված Ա. Ն.-ն, 1950 թ. ծնված Ա. Խ.-ն, 1964 թ. ծնված Հ. Ա.-ն և 1993 թ. ծնված Վահան Ա.-ն: Վահան Ա.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել է մշակված 2.000.000 դրամը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: