Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ. քննչական կոմիտեն պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի նոր շենքի կառուցման եւ հարդարման վրա միլիարդավոր դրամներ ծախսվեցին: Անցած տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ շենքի բացումը: Բայց արի ու տես, որ առաջին իսկ ուժգին քամուց հետո, որը արձանագրվեց երեկ, այդ շենքն արդեն սկսեց փլուզվել կամ ավելի ճիշտ` «մերկանալ»: Թեեւ այդ շենքը երեսապատման կարիք ամենեւին էլ չուներ, քանի որ վարդագույն տուֆով երեսապատված էր, բայց անցած տարվա սեպտեմբերին 57,6 միլիոն դրամ ծախսվեց ՀՀ քննչական կոմիտեի շենքը հատուկ շերտով երեսապատելու համար: Եւ, ահա, երեկ Երեւանում մոլեգնած ուժգին քամին պոկեց եւ ջարդուփշուր արեց ՔԿ շենքի երեսապատման մի զգալի մասը` բառի ուղիղ իմաստով քամուն տալով պետբյուջեի միջոցները:

Այսօր  Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել.

«Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։

Մասնավորապես պոկվել են շենքի հյուսիս-արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։

Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ»։




Լրահոս