Ուկրաինայի ԱԳՆ-ն Մեդվեդևի՝ Ղրիմ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ԱԳՆ-ն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Ղրիմ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում նշել են, որ համապատասխան նոտան  հղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը:

ՌԴ վարչապետը գտնվում է Ղրիմում մայիսի 22-ից: Թերակղզում նա հետևել է «Միասնական Ռուսաստան»-ի նախնական քվերակության գործընթացին և մի շարք խորհրդակցություններ անցկացրել:

Ուկրաինան մշտապես բողոքի նոտաներ է հղում՝ Ղրիմում ռուս պաշտոնական անձանց այցերի կապակցությամբ: Երկրի ԱԳՆ-ն պնդում է, որ նման բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն Կիևի հետ:

Ղիմն ու Սևաստոպոլը ներառվել են Ռուսաստանի կազմում 2014թ. մարտին անցկացված հանրաքվեի արդյունքների համաձայն:




Լրահոս